Lusia Food
Lusia Food

Բացման արարողություններ

Բացման արարողությունը Հայաստանում շատ ակտուալ է նշել գեղեցիկ զարդարված և համեղ ուտեստների մատուցմամբ ֆուրշետային սեղանով: Սովորաբար նման հանդիսություններին հրավիրված են լինում բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր անձինք, տվյալ ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, օտարազգի և հայ հյուրեր: Կախված գործունեության տեսակից՝ տան տերերը փորձում են իրենց հնարավորությունների սահմանում կազմակերպել հյուրասիրություն և անպայման մեկ գավաթ կոնյակով բաժակ բարձրացնել գործերի հաջողության համար: Նման միջոցառումներին սովորաբար հրավիրվում են նաև մատուցողներ, որովհետև ինքնասպասարկումն այդքան էլ նպատակահարմար չէ պատկառելի հյուրերին հյուրասիրելու համար: Ամեն դեպքում, անկախ սեղանի կամ ուտեստների ճոխությունից, բոլոր հյուրերն ի սրտե ուրախանում են: Նման միջոցառումները տևում են ոչ ավելի քան 2 ժամը, եթե կից միջոցառում նախատեսված չէ, օրինակ՝ համերգ, շոու և այլն: