Lusia Food
Lusia Food

Սուրճի ընդմիջումներ

Սուրճի ընդմիջումները կազմակերպվում են սեմինարների, թրեյնինգների, ժողովների, հանդիպումների ընդմիջումների ժամանակ: Սուրճի ընդմիջման տեսականին մեծապես կախված է միջոցառման տևողությունից: Կարճաժամկետ միջոցառումների համար կազմակերպւիչները սովորաբար նախատեսում են մեկ սուրճի ընդմիջում, որի համար պատվիրում են սուրճ, թեյ, ջուր և թխվածքների կամ թխվածքաբլիթների տեսականի: Տաք եղանակին պատվիրում են նաև մրգի տեսականի և հյութեր, իսկ ձմռանը, հաճախ պատվիրում են նաև տաք կարկանդակներ: Տեսականին նախատեսված է լինում մասնակիցների և կազմակերպիչների քանակով: Եթե միջոցառումը երկարաժամկետ է, կազմակերպիչները, սովորաբար, նախատեսում են երկու սուրճի ընդմիջում, որոնցից առաջինում նախատեսում են նաև սննդարար տեսականի՝ կարկանդակներ, նրբաբլիթներ, ռոլլեր, աղի և քաղցր տեսականի: Սուրճի ընդմիջման գնային առաջարկը ճկուն է՝ կախված մասնակիցների քանակից, անցկացման վայրից, տեսականուց, մատուցման և սպասարկման առանձնահատկություններից: