Ապրանք զամբյուղում
Ընդանուր գումարը
Առաքումը վճարովի ծառայություն է: LusiaFood.am-ը, պատվեր ստանալուն պես, դրա պատրաստմանն ու առաքմանն անդրադառնում է անմիջապես: Եթե որևէ պատճառով պատրաստումը կամ առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա LusiaFood.am-ը պարտավորվում է, որքան հնարավոր է շտապ տեղեկացնել հաճախորդին այդ մասին: Եթե որևէ խանգարող հանգամանք չկա, ապա LusiaFood.am-ը պարտավորվում է առաքումը հասցնել հաճախորդին՝ հաճախորդի հետ համաձայնեցված պայմաններով և ժամկետում:
Կայքում օնլայն վճարում կատարելուց հետո պատվերն անմիջապես ամրագրվում է: LusiaFood.am-ն իրավունք ունի հաստատել կամ չեղարկել պատվերը, եթե պատվերում կամ տրամադրված անձնական տվյալներում կան անճշտություններ: Օնլայն վճարումը ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, երբ պատվերը չի կարող լիարժեք պատրաստվել կամ առկա են այլ չնախատեսված խոչընդոտներ: Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում հաճախորդը կարող է կապ հաստատել LusiaFood-ի հետ Կապ բաժնում առկա որևէ միջոցով:
LusiaFood.am-ը պատասխանատվություն է կրում կայքում ներկայացված սննդի /որակի/ համար: Հաճախորդը LusiaFood-ից ձեռք է բերում բացառապես թարմ, բարձրորակ հումքից պատրաստված, առանց կոնսերվանտների սնունդ: Եթե որևէ կերպ հաճախորդին առաքվի վերոնշյալ ստանդարտներին անհամապատասխան սնունդ, ապա LusiaFood-ը պարտավորվում է կատարել գումարի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ սնունդը նույնությամբ /չվնասված/ ընկերությանը ներկայացնելու դեպքում: Հաճախորդը կարող է իր բողոքի մասին տեղեկացնել LusiaFood-ին Կապ բաժնում առկա որևէ միջոցով: